Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիրարտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակությամբ վաճառված համանմանապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակություններիտարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա,անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:
Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով ներմուծվող ապրանքների ևդիտարկվող համանման ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:
Եթե պարզվում է, որ գոյություն ունեն համանման ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսայինարժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:
Աղբյուրը`Իրավաբան.net