Դատարանը մերժել է իրավաբանական համալսարանի դեմ խարդախության մեղադրանքով հարուցված 2 հայց

Անցած շաբաթ տեղի ունեցած վիճաբանությունների փուլից հետո, Իլինոյսի շրջանային դատավոր Մերի Միկվան մերժել է Ջոն Մարշալի իրավաբանական համալսարանի և Չիկագո-Քենթ համալսարանի իրավաբանական քոլեջի դեմ խարդախության մեղադրանքով հարուցված հայցերը:

 

 

Հղում կատարելով «The National Law Journal» ամսագրին, Global Legal Post-ը հայտնում է, որ 14 համանման հայցերով բողոք է ներկայացվել ԱՄՆ այն իրավաբանական համալսարանների նկատմամբ, որոնք ուսանողներին գրավելեու համար ուռճացրել են իրենց համալսարանների վիճակագրական տվյալները:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել