Վիետնամի իրավաբանները` երկրում գործող օտարերկրյա իրավաբանական կազմակերպությունների մասին

Վիետնամի իրավաբանները` երկրում գործող օտարերկրյա իրավաբանական կազմակերպությունների մասին

 

Վիետնամի առաջնակարգ իրավաբանական կազմակերպությունները լոբբինգ են իրականացնում` նպատակ ունենալով դրդել Հանոյի կառավարությանը սահմանափակել արդեն գործող օտարերկրյա իրավաբանական կազմակերպությունների, ինչպես նաև նոր պլանավորվող կազմակերպությունների գործունեությունը: Հղում անելով «The Asian Lawyer» ամսագրին, Global Legal News-ը հայտնում է, որ այս երկրի իրավաբանական շուկան ամենաբացն է համարվում ամբողջ Ասիայում` ամենամեծ իրավաբանական կազմակերպություններով, ինչպիսիք են` «Baker & McKenzie»-ն, «Freshfields Bruckhaus Deringer» և «Mayer Brown»-ը:

 

Նշենք, որ օտարերկրյա կազմակերպությունները կարող են աշխատանքի ընդունել վիետնամցի իրավաբանների, որոնց թույլատրվում է խորհրդատվություն տրամադրել տեղական օրենքների վերաբերյալ, հանդես գալ դատարաններում և ստորագրել պաշտոնական փաստաթղթեր:

 

«Vilaf» վիետնամական իրավաբանական կազմակերպության նախագահ Թունգ Նգոն իր տեսակետն է հայտնել, ասելով, որ Վիետնամում օտարերկրյա իրավաբանների համար իրավաբանական շուկան ավելի բաց է և ազատ, քան ԱՄՆ-ում և կարծում է, որ հասկանալի կլինի, եթե տեղական իրավաբանները բարձրացնեն այս հարցը օրենսդիրների շրջանում իրենց շահերը պաշտպանելու համար: Ավելի քան 18 իրավաբանական կազմակերպություններ միասին նամակ են հղել երկրի Արդարադատության նախարարությանը նշված հարցի վերաբերյալ համապատասխան փոփոխություններ կատարել օրենքներում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել