Ի՞նչ է գերավճարը և ինչպե՞ս այն տնօրինել
Իրազեկ քաղաքացի նախագծի 109-րդ տեսանյութի խորագիրն է Ի՞նչ է գերավճարը և ինչպե՞ս այն տնօրինել, փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Գերավճարի գումարներ են դիտվում սահմանված չափից ավել վճարված շահութահարկը, եկամտահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, հարկերին փոխարինող հաստատագրված վճարները, պարզեցված հարկը, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գույքահարկը և հողի հարկը: