Նախատեսվում է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա եկամուտը հաշվի առնել ֆիզիկական անձանց համախառն եկամտում

Այսօր գործադիրը քննարկել է բնամթերային ձևով վճարման ենթակա եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամուտում հաշվի առնելու կարգը: Նախատեսվում է կարգավորել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա (ստացված) եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգի հետ կապված հարաբերությունները:

 

Սույն կարգի գործողությունը տարածվելու է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այդ թվում` հարկային գործակալների), ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային (ոչ դրամական) ձևով հաշվարկված (վճարված) եկամուտների վրա:

 

Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`

 

1) գույքի (բացառությամբ` դրամական միջոցների) տեսքով.

 

2) աշխատանքի, ծառայության տեսքով.

 

3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:

 

Սույն կարգի առումով բնամթերային եկամտի ստացման հնարավոր գին է համարվելու այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար, կամ այն գինը, որով՝ գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել