Ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով

Համաձայն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

 

Որպես կանոն, հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում կազմվում է ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին: Վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ձերբակալվածը ենթակա է ազատման եթե`

 

1. չի հաստատվում անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասի կասկածը.

 

2. բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը.

 

3. լրացել է ձերբակալման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու որոշում չի կայացրել.

 

Ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել