Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքինախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով։
Առաջարկությունների փաթեթը ներառում օրենքի բարեփոխման տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ նախատեսելանչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգ, համաձայն որի այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչիներկայությամբ` ոստիկանության անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիրներկայությամբ` հաշվի առնելով, որ ընտանեկան բռնությունները երեխայի վրա ունենում են ծանր և հոգեճնշող ազդեցություն:
Եվս մեկ կարևոր առաջարկություն էր «Թեժ գիծ» բառակապակցությունից առաջ ավելացնել «շուրջօրյա» բառը՝ ելնելով հնարավոր ընտանեկանզոհերի իրավունքների լիարժեք պաշտպանության նկատառումներից։ Սա հիմնավորվում է միջազգային փորձով, համաձայն որի` ընտանեկան բռնությանկանխարգելման, անձանց պաշտպանության, նրանց հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ստեղծված «Թեժ գիծ»ծառայությունները շուրջօրյա են։
Առաջարկվում է նախատեսել նաև, որ յուրաքանչյուր ահազանգ կամ բողոք ենթակա լինի անհապաղ ստուգման և/կամ քննարկաման, որի արդյունքումկկայացվի ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցի կիրառման մասին որոշում:
Բացի այդ առաջարկվում է մշակել ընտանեկան բռնություններից պաշտպանության այնպիսի հատուկ մեխանիզմներ, որոնց արդյունքումկբացառվեն ընտանեկան բռնության զոհի կամ նրա երեխաների կրթության իրավունքի հնարավոր սահմանափակումները:
Օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի բոլոր առաջարկություններին ծանոթանալու համար այցելեք Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջ՝ https://pashtpan.am/article/837:
Աղբյուրը` Իրավաբան.net