Ի՞նչ կարգով է իրականացվում սահմանափակ շրջանառունակություն ունեցող գույքի ժառանգումը

Սահմանափակ շրջանառու օբյեկտներ են քաղաքացիական իրավունքների օբյեկտների այն տեսակները, որոնք կարող են պատկանել շրջանառության սոսկ որոշակի մասնակիցների կամ կարող են շրջանառության մեջ դրվել հատուկ թույլտվությամբ: Ժառանգատուին պատկանող գույքը, որը շրջանառության մեջ է գտնվում հատուկ թույլտվությամբ (զենք և այլն), ժառանգության զանգվածի մեջ է մտնում և ժառանգվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով: Ժառանգության ընդունման համար, որի զանգվածի մեջ մտնում է նման գույքը, հատուկ թույլտվություն չի պահանջվում: Սակայն նման ժառանգություն ընդունած անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դիմել լիազորված պետական մարմին` թույլտվություն ստանալու համար:

 

«Ժառանգի դիմումը մերժելու դեպքում նման թույլտվություն պահանջող գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը դադարեցվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 282 հոդվածին համապատասխան, այսինքն՝ սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով»- հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել