Կտակարարն իրավունք ունի կտակել իրեն պատկանող գույքն ամբողջությամբ կամ դրա մի մասը: Կտակարարի մահից հետո կտակում նշված գույքը անցնում է կտակում նշված անձանց կտակում նշված կարգով: Կտակարարի գույքի չկտակված մասը բաշխվում է ըստ օրենքի ժառանգների միջև, որոնք ժառանգության են հրավիրվում ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հերթերի:
Այդպիսի ժառանգների թվին են պատկանում նաև ըստ օրենքի այն ժառանգները, որոնց, ըստ կտակի, թողնվել է գույքի մյուս մասը:
Աղբյուրը` Իրավաբան.net