Մեր օրերում քիչ չեն այն դեպքերը, երբ օգտագործվում և շահագործվում է աշխատուժը: Այս հարցն առավել խոցելի է, երբ օգտագործվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աշխատանքը:
Նման խնդիրներից խուսափելու և երեխաների աշխատանքի հարցը լուծելու նպատակով զբաղվածության պետական ծառայությունն իրեն դիմած 16 տարին լրացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ և, հաշվի առնելով նրանց աշխատանքային ունակություններն ու առողջական վիճակը, աջակցում է նրանց աշխատանքի տեղավորմանը:
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կարող են ստեղծվել մասնագիտացված աշխատատեղեր:
Կազմակերպության լուծարման դեպքում գործատուները պարտավոր են կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասնագիտական ուսուցումը և այլ գործատուների մոտ նրանց աշխատանքի տեղավորումը:
Աղբյուրը` Իրավաբան.net