Ուղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, լինում են`
1) բաց ուղղիչ հիմնարկ.
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ.
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ.
4) փակ ուղղիչ հիմնարկ.
5) բուժական ուղղիչ հիմնարկ:
Անդրադառնանք բաց տիպի ուղղիչ հիմնարկին:
Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:
Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս:
Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու` օրենքով սահմանված սկզբունքները չեն գործում, և դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան:
Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net