Ի՞նչ գործարքներ կարող է կնքել փոքրահասակը

Որպես կանոն, անձը կարող է ինքնուրույն գործարքներ կնքել և դրանից բխող իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել չափահաս, այսինք, 18 տարեկան դառանալուց հետո:

 

Այս կանոնից նախատեսված են որոշակի բացառություններ:

 

Այժմ խոսենք տասնչորս տարեկան չդարձած երեխաների` փոքրահասակների կողմից ինքնուրույն գործարքներ կնքելու կարգի մասին:

 

«Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում.

 

«Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`

 

1) մանր կենցաղային գործարքներ.

 

2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.

 

3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ»:

 

Փոքրահասակի գործարքներով` ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել