Սաուդյան Արաբիայի կին իրավաբանները հավանական է, որ իրավունք կունենան մասնակցել երկրի դատական գործընթացներին: «Al Tamimi & Co» իրավաբանական կազմակերպության կորպորատիվ վարչության նախագահ Հեշամ Ալ Հոմուդը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը շուտով տեղի կտա երկրի կին իրավաբանների ճնշմանը, հայտնում է Global Legal Post-ը:
Սա նաև Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի այցի արդյունքն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է Սաուդյան Արաբիայում առկա ներքին մշակութային անհավասարությունների նվազման մասին: Հասկանալի է, որ Սաուդյան Արաբիայի դատարաններում իրենց վստահորդների անունից կին իրավաբանների հանդես գալն արգելող որևէ պաշտոնական օրենք չի եղել, սակայն հնուց եկող սովորության համաձայն` դա երկար ժամանակ արգելվել է: