Օտարերկրացուն արտաքսելու վերաբերյալ գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում` արտաքսման կամ արտաքսումը մերժելու մասին:
Արտաքսման մասին դատարանի որոշման մեջ նշվում են օտարերկրացու արտաքսման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը, արտաքսման ծախսերը հոգալու, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, որոշակի պարբերականությամբ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության, ինչպես նաև առանց թույլտվության բնակության վայրը թողնելու արգելքի մասին, օրենքով նախատեսված դեպքերում ձերբակալված լինելու դեպքում մինչև արտաքսումը ձերբակալման մեջ պահելու կամ ազատ արձակելու մասին:
Արտաքսումը մերժելու մասին դատարանի որոշման մեջ նշվում է ժամանակավոր կացության կարգավիճակ տալու`ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի պարտականության մասին: Արտաքսման մասին որոշման բողոքարկման դեպքում օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից կասեցվում է:
Աղբյուրը`Իրավաբան.net