Բրազիլացի դատախազը արժանացել է մրցանակի

Բրազիլացի հայտնի դատախազը մրցանակ է ստացել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված իր ջանքերի համար, մասնավորապես` անհետացող արևադարձային անտառների պաշտպանության համար, հայտնում է Global Legal Post-ը:

 

Միջազգային իրավաբանական կազմակերպությունը և «Instituto Innovare»-ը երկրի հայտնի դատախազին` Դանիել Սեզար Ազերեդո Ավելինոյին, շնորհել են 2012 թվականի «Արդարադատության և կայունության» մրցանակով:

 

Նա հավակնում էր «կանաչ քաղաքապետարաններ» ծրագրի մրցանակին: Պարոն Ավելինոն ներկայացրել էր այդ ծրագիրը Ռիո +20 գագաթաժողովի ժամանակ: Ըստ Միջազգային իրավաբանական կազմակերպության` այդ ծրագրի շրջանակներում պետք է կնքվեին մի շարք համաձայնագրեր Բրազիլիայի հանրային դաշնային դատախազության, քաղաքապետարանների, բանկերի և գյուղական արտադրողների միջև, որը վարկային և հարկային արտոնություններ է ստեղծելու այն ծրագրերի համար, որոնք նվազեցնում են անտառահատումները և խթանում կայուն գյուղատնտեսությանը:

 

 

Աղբյուրը՝ iravaban.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել