Որպես կանոն աշխատողներն իրավունք ունեն ստանալու աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվություն: Աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գործատուն տրամադրում է աշխատողների ներկայացուցիչներին: Տրամադրվող տեղեկատվության չափը պայմանավորված է սոցիալական գործունեության մակարդակով:
Տեղեկատվությունը ներառում է`
1. տեղեկատվություններ `գործատուի ներկա և ապագա գործունեության մասին,
2. տեղեկատվություններ`զբաղվածության հնարավոր փոփոխությունների մասին`
3. տեղեկատվություններ`աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատումների դեպքում իրականացվելիք միջոցառումների մասին.
4. այլ տեղեկատվություններ`աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, եթե այդ տեղեկությունները պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք չեն համարվում:
Տեղեկատվության տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են կողմերի համաձայնությամբ:
Աղբյուրը`Իրավաբան.net