Քաղաքացիական դատավարության ընթացքում ո՞ր դատական ակտերն է կարելի բողոքարկել վերաքննիչ դատարան

Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով: Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, իսկ միջանկյալ դատական ակտերը Վերաքննիչ դատարանը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքների առկայության հիման վրա:
«Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը վերանայում է հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

 

1. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, որը կարող է բողոքարկվել հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում.

 

2. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, որը կարող է բողոքարկվել հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում.

 

3. հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը, որոնց դեմ վերաքննիչ բողոք կարող են բերել գործին մասնակցող անձինք հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում.

 

4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, որը կարող է բողոքարկվել գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում.

 

5. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում»- Իրավաբան.net–ին հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը հայտնում է.:

 

Վերը չնշված դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ենթակա են վերադարձման:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել