Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելիս (ներմուծվելիս) ենթակա են մաքսային ձևակերպման։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակը։
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ոչ ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակ և գին չեն սահմանվում։ Այնուամենայնիվ, գնորդն այդ ապրանքներն իրավունք չունի հետագայում օգտագործել ձեռնարկատիրական գործունեության նպատակով։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների այն առավելագույն քանակը կամ գինը, որն ազատվում է մաքսային վճարներից։ Գերազանցող մասը ենթակա է մաքսային վճարների։
Աղբյուրը` Իրավաբան.net