Ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի դատավորի անձնական գործը

Յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմվում և վարվում է անձնական գործ: Դատավորի անձնական գործը վարում է Դատական դեպարտամենտը: Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

 

1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին.

 

2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը.

 

3) տեղեկություններ` Դատական դպրոցում ուսանելու ընթացքում դատավորի առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ.

 

4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների և ժամաքանակի վերաբերյալ.

 

5) էթիկայի հանձնաժողովի ընդունած որոշումներ` դատավորի կողմից գործի քննությունը ձգձգելու դեպքերի վերաբերյալ.

 

6) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական գործը կարճելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումների պատճենները.

 

7) դատավորի կողմից աշխատանքային կարգապահության խախտման վերաբերյալ տեղեկություններ.

 

8) դատավորի և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը.

 

9) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ.

 

10) Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

 

2. Դատավորի անձնական գործում եղած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

 

Դատավորից բացի, նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության Նախագահը, վճռաբեկ դատարանի նախագահը, համապատասխան դատարանի նախագահը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը, Արդարադատության խորհրդի անդամները, Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի անդամները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել