«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված են աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը և նրանց տրվող լրացուցիչ երաշխիքները`
1. Հաշմանդամները,
2. ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք և վերադառնալուց հետո` վեց ամuվա ընթացքում զբաղվածության պետական ծառայություն դիմած անձինք,
3. աշխատանքային տարիքի հաuած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում,
4. պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում,
5. երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,
6. փախuտականները:
Այս խմբերում ընդգրկված անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է մաuնագիտական ուuուցման և աշխատավարձի փոխհատուցման ծրագրեր:
Օրենքով անմրցունակ է սահմանված նաև առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող այն գործազուրկների խումբը, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի:
Այս խմբի համար սահմանված են այլ սոցիալական երաշխիքներ:
Աղբյուրը` Իրավաբան.net