Ինչպե՞ս ստեղծել գյուղատնտեսական վարկային ակումբ

Գյուղատնտեսական վարկային ակումբ ստեղծվում է տնտեսական շահերով միավորված միևնույն համայնքում կամ իրենց տարածքներով հարակից համայնքներում` գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տասից ոչ պակաս անձանց հիմնադիր ժողովի որոշմամբ:

 

Ժողովը նախապատրաստում և անցկացնում է ակումբին անդամակցելու ցանկություն ունեցող և այդ նպատակով ակումբի հիմնադրման մասին պայմանագիր կնքած տնտեսավարող սուբյեկտներից կազմված նախաձեռնող խումբը կամ ակումբին առաջին նպատակային դրամաշնորհ և (կամ) փոխատվություն հատկացնող կազմակերպության ներկայացուցիչը:
Ակումբը գրանցվում է ոչ առևտրային կազմակերպությունների գրանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ակումբն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից:
Ակումբն ունի անվանում, իրավաբանական հասցե, բանկային հաշիվ (հաշիվներ): Այն կարող է ունենալ նաև խորհրդանիշ և իր անվանմամբ ձևաթղթեր:

 

Ակումբ՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել