Մահվան պետական գրանցումն իրականացնում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերելու կամ մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմինը (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին)։
Երևան քաղաքում մահվան գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկում տարածքային բաժնում:
Մահվան պետական գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար:
Եթե մահվան գրանցման մասին հայտարարություն տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև մեկ տարին լրանալը, ապա մահը գրանցվում է ընդհանուր կարգով` մահվան ընթացիկ գրանցման մատյանում:
Մահվան գրանցման համար, ներառյալ վկայական տալը, պետական տուրք օրենքով սահմանված չէ։
Աղբյուրը` Իրավաբան.net