Ինչպես գիտենք, գրանցման ենթակա քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժինը քաղաքացուն տրամադրում է վկայական:
Իսկ ինչպես պետք է լրացվի նշված վկայականը:
ՔԿԱԳ վկայականը լրացվում է կապույտ գրիչով կամ թանաքով, պարզ, ընթեռնելի ձեռագրով։ Չեն թույլատրվում առանձին բառերի բացթողումներ, կրճատումներ, ինչպես նաև ուղղումներ ու ջնջումներ։ Այն տողերում, որոնց լրացման համար տեղեկություններ չկան, որևէ նշում չի կատարվում, այլ միայն տողից վերև դրվում է հորիզոնական գիծ։ Սխալ լրացված վկայականները պահվում են տվյալ ՔԿԱԳ մարմնում և ենթակա են սահմանված կարգով ոչնչացման։ ՔԿԱԳ վկայականներում նշվող տեղեկությունները պետք է ճշտորեն համապատասխանեն քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված տեղեկություններին։
ՔԿԱԳ վկայականում «Ծննդավայրը», «Մահվան վայրը», ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտի գրանցման վայրը» տողերում անվանումները նշվում են նոր վարչատարածքային բաժանմանը համապատասխան։
Աղբյուրը` Իրավաբան.net