Արգելվում է կենդանի կատարման փոխարեն ձայանգրվածքի /ֆոնոգրամայի/ կատարումը

Հաճախ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հաճախ գովազդվում են համերգային ծրագրեր` նշելով, որ կատարումները լինելու են կենդանի:

Իրականությունը միշտ չէ, որ համընկնում է սպասելիքների հետ…

 

Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից համերգային կատարումների ժամանակ գովազդի բոլոր միջոցներով հայտարարված կենդանի կատարման փոխարեն ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

 

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել