Իրազեկ քաղաքացի նախագծի 106 -րդ տեսանյութի խորագիրն է՝ Ի՞նչ պետք է անի պետծառայողը արժեքավոր նվերներ ստանալու դեպքում, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը: Պետական ծառայողները իրենց հանձնված արժեքավոր նվերները պարտավոր են սահմանված կարգով հանձնել պետությանը: Այս կերպ չվարվելու դեպքում վրա է հասնում վարչական պատասխանատվություն: