Անվճար իրավաբանական ծառայություններ սինգապուրցիներին

Սինգապուրի ազդեցիկ հանձնաժողովներից մեկն առաջարկել է իրավաբանների կողմից տարեկան առնվազն 16 ժամ անվճար ծառայությունների մատուցում օգնության կարիք ունեցող սինգապուրցիներին:

 

«Համայնքային իրավական ծառայություններ» կոչվող ծրագիրը առաջարկվել է Սինգապուրի իրավաբանական ակադեմիայի կողմից` ուղղված կարիքավոր մարդկանց իրավական խնդիրների լուծմանը:

 

Հղում կատարելով «Channel News Asia»-ին, Global Legal Post-ը հայտնում է, որ ակադեմիան կցանկանար, որպեսզի վկայականներ ունեցող և մասնագիտական գործունեություն ծավալող բոլոր իրավաբանները` ներառյալ միջազգային կազմակերպություններում աշխատող իրավաբանները, իրենց մասնակցությունն ունենան այս ծրագրին: Վճռաբեկ դատարանի դատավոր և կոմիտեի ղեկավար Վ.Կ. Ռաջահը հույս է հայտնել է, որ այս ծրագիրը կստեղծի ծառայությունների մատուցման նոր ձև և կհիշեցնի իրավաբաններին հասարակությանը ծառայելու իրենց մասնագիտության մասին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել