Ե՞րբ կարող է դատապարտյալը կալանավայրի սահմաններից դուրս տեղաշարժվել առանց պահախմբի

Որպես կանոն ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, կալանավորվածների պահելու վայրում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքները կատարելու նպատակով թողնված դատապարտյալին, ելնելով կատարվող աշխատանքի բնույթից, կարող է թույլատրվել առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածների պահելու վայրի սահմաններից դուրս:

 

Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածների պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տրամադրվում կամ վերացվում է ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածների պահելու վայրի պետի որոշմամբ:

 

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման հիմնարկի կամ կալանավորվածների պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունը կարող է տրամադրվել միայն օրինապահ վարքագիծ դրսևորվող դատապարտյալին` պատժի ժամկետի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո:

 

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս բերվել չի թույլատրվում առանձնապես վտանգավոր կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և մակաբուծային հիվանդության դեպքում, այդ թվում՝ բացիլազատ պալարախտով հիվանդ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ամբողջ կուրսը չանցած կամ մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձին:

 

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները սահմանվում են ուղղիչ հիմնարկների կամ կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել