Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենքում տեղ գտած այն դրույթները, որոնք Ձեզ կօգնեն խուսափել տուգանքներից:
Հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը |
131/1 |
Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը |
3 000 |
131/2 |
Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը |
5 000 |
131/3 |
Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը |
5 000 |
131/4 |
Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը |
5 000 |
131/5 |
Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը |
5 000 |
131/6 |
Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն |
10 000 |
131/7 |
Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը |
20 000 |
Իրավաբան.net