«ԵՄ–ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որի նպատակն է ներգրավել հասարակության լայն շերտերի էներգիայի արդյունավետության վերաբերյալ քաղաքացիական ընկալման վերանայման գործում, որպես Հայաստանում աղքատության նվազեցման և վերացման ուղի:
Ծրագիրը կֆինանասավորվի Եվրամիության կողմից՝ հունվարի 19-ին պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպության ներկայացուցիչների հինգ նոր դրամաշնորհային պայմանագրերի ստորգարման արդյունքում:
Այս ծրագրի միջոցով «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամը Նիդերլանդների, Գերմանիայի և Չեխիայի հանրապետության իր գործընկերների հետ լուծելու են գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության խնդիրները` բարձրացնելով իրազեկվածության մակարդակը և կիրառելով գործնական քայլեր էներգիայի սպառման ուղիները բարելավելու, կյանքի մակարդակը բարձրացնելու և էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատելու նպատակով: Ծրագիրը ներգրավելու է Հայաստանի 5 մարզերի (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Արարատ) ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին՝ քաղաքային և գյուղական համայնքների էներգիայի արդյունավետության խնդիրների վրա աշխատելու նպատակով:
Մարդիկ կսովորեն էներգիայի արդյունավետ օգտագործման նոր մեթոդներ, ինչպես մոբիլիզացնել համայնքային ռեսուրսները և արդյունավետ համագործակցել տեղական կառավարման մարմինների և մասնավոր ընկերությունների հետ էներգախնայողության խնդիրների լուծման համար: 372,231 եվրո (ԵՄ ներդրումը` 335,000 եվրո) ընդհանուր բյուջեով ծրագիրը նաև նպաստելու է համայնքային նախաձեռնությունների իրականացմանը և ստեղծելու է նոր հնարավորություններ քաղաքացիական խմբերի համար, որպեսզի խմբավորեն իրենց ռեսուրսները տեղական կառավարման մարմինների հետ համագործակցելու սիներգետիկ ազդեցության հասնելու նպատակով և ապահովելու էներգախնայողության և համայնքային զարգացման ոլորտներում ներդրումների երկարաժամկետ կայունությունը: