Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի 911-Ա կարգադրության համաձայն՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ին նվիրատվություն է կատարվել՝ աշխատակիցներինն խրախուսելու համար:
Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է.
«Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևանտրանս» ՓԲԸ-ին, որպես նվիրատվություն, հատկացնել 7369.6 (յոթ միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր) հազար դրամ՝ աշխատակիցներին խրախուսելու նպատակով` լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր»: