Տրանսպորտային միջոցների, շինությունների և այլ վայրերի նկատմամբ, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքները կամ տրանսպորտային միջոցները, և որտեղ իրականացվում են մաքսային մարմինների կողմից վերահսկող գործողությունները, մաքսային մարմինների կողմից կարող են կիրառել մաքսային ապահովման միջոցները:
Մաքսային ապահովման միջոցները կիրառվում են կնիքների, կապարակնիքների թվային, տառային և այլ դրոշմավորման, նույնականացնող նշանների կիրառման միջոցով, ինչպես նաև նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելով, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկարագրությամբ, գծագրեր կազմելով, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստմամբ, ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի և մաքսային ապահովման այլ միջոցների օգտագործմամբ:
Մաքսային ապահովման միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ, բացառությամբ ապրանքների և տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի, շոշափելի փչացման կամ ոչնչացման իրական վտանգի առկայության դեպքերի: Մաքսային մարմիններն անհապաղ պետք է տեղեկացվեն մաքսային ապահովման միջոցների փոփոխման կամ վերացման մասին, և պետք է ներկայացվեն նշված վտանգների գոյության ապացույցները:
Աղբյուրը`Իրավաբան.net