Անհիմն հարստացումը վերադարձնելը
Իրազեկ քաղաքացի նախագծի 100-րդ տեսանյութի խորագիրն է՝ Անհիմն հարստացումը վերադարձնելը, փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն՝ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի: