Պատժվո՞ւմ է արդյոք բուժսպասարկման համար ապօրինաբար գումար գանձելը
Իրազեկ քաղաքացի նախագծի 99 -րդ տեսանյութի խորագիրն է՝ Պատժվո՞ւմ է արդյոք բուժսպասարկման համար ապօրինաբար գումար գանձելը, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը: Համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգքրի 47.1-րդ հոդվածի` Բժշկական oգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և uպաuարկման մաuին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժuպաuարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական oգնության և uպաuարկման ծառայությունների տրամադրումը մերժելն առաջացնում է տուգանքի նշանակում` հարյուր հազար դրամի չափով: