Ինչպե՞ս պաշտպանել խախտված իրավունքները

Աշխատողը, եթե գործատուն խախտել է իր իրավունքները, իրավունք ունի պաշտպանելու իր խախտված իրավունքները երկու եղանակով` Աշխատանքի պետական տեսչություն կամ դատարան դիմելով:

 

Պետք է տարբերակել այս երկու մարմինների գործառույթներն ու լիազորությունները:
Աշխատանքի պետական տեսչությունը, ստանալով քաղաքացու դիմումը, կամ իրականացնում է ստուգումներ գործատուի մոտ կամ կազմակերպում է լսումներ` պարզելու համար, թե որքանով են հավաստի դիմումում նշված փաստերը:

 

Պետք է նկատի ունենալ, որ տեսչությունն իրականացնում է վարչական վարույթ և կարող է առավելագույնը վարչական պատասխանատվության ենթարկել գործատուին: Աշխատանքի պետական տեսչությունն իրավասու չէ իրականացնելու արդարադատություն` անվավեր ճանաչելու գործատուի` աշխատողին աշխատանքից ազատելու մասին հրամանը կամ վերականգնելու աշխատողին նախկին աշխատանքում: Նման իրավասությանմբ օժտված են միայն դատարանները:

 

Հ.Գ. Աշխատողն իր խախտված իրավունքը վերականգնելու համար դատարան կարող է դիմել համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել