ՀՀ Աշխատանքային օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխություններից հետո կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Դեռևս որևէ օրենք չի ընդունվել, որը կկարգավորեր այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները, սակայն գործում է «Բարեգործության մասին» օրենքը, որը որոշակիորեն կարգավորում է այս հարցը:
Նշված օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կամավորները հանդիսանում են բարեգործության մասնակիցներ:
Կամավորներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր «Բարեգործության մասին» օրենքի նպատակներից ելնելով՝ կատարում են անհատույց աշխատանքներ, բարեգործություն ստացողների օգտին:
Կամավոր աշխատանքը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության
Նախագահը շնորհում է հետևյալ կոչումները.
1) Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր.
2) Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր:
Աղբյուրը` Իրավաբան.net