Ինչպե՞ս է խրախուսում պետությունը հաշմանդամներին աշխատանքի տեղավորելը

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամի աշխատանքային զբաղվածության երաշխիքներից է նաև հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուի կողմից հաշմանդամին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ:

 

Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում ` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ 32 500 ՀՀ դրամ:

Աշխատավարձի փոխհատուցումը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար: Ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով աշխատած օրերի թվով: Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար փոխհատուցում չի տրամադրվում:

 

Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:

Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի աշխատավարձի փոխհատուցման գումարը յուրաքանչյուր ամիս` վճարման հանձնարարականով, փոխանցվում է գործատուի բանկային հաշվի համարին:

Աշխատավարձի փոխհատուցումը դադարեցվում է`
ա) աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում.
բ) փոխհատուցման ծրագրի ժամկետը լրանալու դեպքում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել