ՄԻԵԴ գանգատ կարող է ներկայացվել ներպետական մարմնի կողմից վերջնական որոշում կայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում

ԻՆչպես արդեն նշել ենք մեր նախորդ հոդվածում, անձը կարող է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում միայն, իսկ ավելի հստակ` Եվրոպական դատարան դիմելու համար պետք է պահպանվեն որոշակի կանոններ:

Այդ կանոնները հետևյալն են. դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները: Եվրոպական դատարան դիմելու պայման է համարվում նաև այն, որ գանգատը պետք է ներկայացվի ներպետական համապատասխան մարմնի կողմից վերջնական որոշում կայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

 

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննության չի ընդունում ոչ մի անհատական գանգատ, եթե անանուն է կամ ըստ էության վերաբերում է այն հարցին, որը դատարանն արդեն քննել է:

 

Եվրոպական դատարան դիմողն իր համար պետք է պարզի այնպիսի հարցեր, ինչպիսիք են` արդյոք իր խախտված իրավունքները ենթակա են պաշտպանության Մարդու իրավունքների և հիմնարարա ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով, թե` ոչ:

 

Հատուկ ուշադրության արժանի է այն պայմանը, ըստ որի` դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն վերջնական որոշման կայացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Գանգատի ընդունելիության այս պայմանը բավականին խիստ է, քանի որ դատարանը որևէ հիմքով, նույնիսկ ամենահարգելի, իրավունք չունի վերականգնելու բաց թողնված վեցամսյա ժամկետը:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել