Եվրոպական դատարան կարող է դիմել ցանկացած անձ, եթե սպառել է ներպետական պաշտպանության միջոցները

Իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու դեպքում, անձը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Մարդու իրավունքների Երոպական դատարանն իրավասու է քննության առնելու և լուծելու միայն այն իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գանգատները, որոնց պաշտպանությունը երաշխավորված են Եվրոպական կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով:

 

Դատարանի իրավազորությունը տարածվում է կոնվենցիայի և դրան կից մեկնաբանման ու կիրառման բոլոր հարցերի վրա:

 

Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` Եվրոպական դատարանը քննության է առնում միջպետական գործերը: Դատարան կարող է դիմել ցանկացած անձ, հասարակական կազմակերպություն կամ անձանց խումբ, որոնք պնդում են, թե կոնվենցիայի որևէ անդամ պետության կողմից դարձել են այդ փաստաթղթում կամ դրան կից արձանագրություններում ամրագրված իրենց իրավունքների խախտման զոհ:

 

Պետությունները պարտավորվել են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականցմանը:

 

Ավելին, դատարանն իրավազոր է նաև Նախարարների կոմիտեի խնդրանքով խորհրդատվական եզրակացություններ տալ կապված կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների մեկնաբանմանը վերաբերող իրավական հարցերի շուրջ:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել