Գործով ապացույցներ ներկայացված տեսագրությունները վերաբերելի չեն գործին. փաստաբան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում Լևոն Ղազարյանի («Երրորդմասցի Լյովիկ») սպանության գործով դատավարությունը:

Փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակայանի նիստին արդեն երրորդ անգամ չներկայանալու պատճառով՝ մեղադրող Արամ Արամյանի միջնորդությամբ գործում ներգրավվեց հանրային պաշտպան, սակայն ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  և Սարգիս Գրիգորյանը հրաժարվեցին հանրային պաշտպանի ծառայություններից:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը 5 րոպեանոց ընդմիջում հայտարարեց: Արդեն նիստի 2-րդ կեսին ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նիստերի դահլիճում էր:

Փաստաբանը նիստի սկզբում միջնորդություն ներկայացրեց, որպեսզի տեսագրությունները, որոնք որպես ապացույցներ են ներկայացված գործում,  ոչ վերաբերելի ճանաչվեն:

«Դրանցում խախտված է ժամանակը, դեմքեր չեն երևում և, ընդհանրապես, քննիչի կողմից նկարագրված պատկերները բացակայում են»,-նշեց փաստաբանը:

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ միջնորդությանը վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդ նիստին՝ հունվարի 16-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  և Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:  Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել