Որպես կանոն, փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր:
Այն պետք է պարունակի`
1. Նմուշ կիրառված մեթոդների մասին,
2. Կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը
3. Հետազոտությունների արդյունքում արված հետևությունները
4. Առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները
Եթե փորձագետը փորձաքննությունը կատարելիս պարզում է գործի համար նշանակությունը ունեցող այնպիսի հանգանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևությունները արտացոլել իր եզրակացությունում:
«Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստին և գնահատվում մյուս ապացույցների հետ»-,այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին` փորձագիտական եզրակացության վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:
Միաժամանակ, դատարանը կարող է հրավիրել փորձագետին բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը կամ կողմերից մեկը:
«Փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն`դրա կատարում հանձնարարել միևնույն կամ մեկ այլ փորձագետի»,-ասում է իրավաբանը:
Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում է նաև դատարանի պատճառաբանությունները:
Աղբյուրը`Իրավաբան.net