Եթե Ձեր ավտոմեքենան կանգնեցվել է ԱՊՊԱ կտրոնի պատճառով
Իրազեկ քաղաքացի նախագծի 97-րդ տեսանյութի խորագիրն է՝ Եթե Ձեր ավտոմեքենան կանգնեցվել է ԱՊՊԱ կտրոնի պատճառով, փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Վարորդը, որը վարչական տուգանք նշանակելու պահին ունի կնքված ԱՊՊԱ պայմանագիր և ԱՊՊԱ կտրոն, չի կարող 150.000 ՀՀ դրամի չափով տուգանքի ենթարկվել չգործող ԱՊՊԱ կտրոնով երթևեկելու համար, այլ կարող է տուգանվել ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում չփակցնելու համար, որի համար նախատեսված է տուգանք 10.000 ՀՀ դրամի չափով: