Իրանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:

Նախնական տվյալներով երկրաշարժի հոտևանքով տուժել է 36 մարդ:

Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 530-ի: Մոտ 70 հազար մարդ մնացել է անտուն:

Երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Բահրեյնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել