Նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից կիրառությունից հանել 2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը

Այսօր ՀՀ կառավարությունը քննարկել է Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանելու, «2008» և «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին որոշման նախագիծը :

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է . «2013 թվականի հունվարի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը»:

 

Որոշմամբ նախատեսվում է սահմանել, որ`

 

1) 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը,

 

2) 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:

 

Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ կիրառության մեջ են «2009», «2010», «2011» և «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը, իսկ «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառվում են 2011թ դեկտեմբերից:

 

ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է 2013թ հունվարի 1-ից կիրառությունից հանել «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

 

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է նաև, որ ՀՀ ներմուծված և ՀՀ-ում արտադրված` «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքները կարող են իրացվել մինչև 2014թ. հունվարի 1-ը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել