Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում դանակահարել են սահմանապահի, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Սահմանին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Կ.Շ.-ն մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել սահմանապահի մարմնի տարբեր մասերին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: