Պետգույքի օտարման աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով

 

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով, ընդ որում օտարվող գույքի մեկնարկային գինը կսահմանվի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։ Այսպիսով, աճուրդները կդառնան առավել թափանցիկ, հրապարակային, գնորդների համար կստեղծվեն ավելի դյուրին պայմաններ, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից: Էլեկտրոնային աճուրդի ներմուծման շնորհիվ շեշտակի կբարեփոխվի պետական գույքի օտարման գործընթացը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել