Վաղը տեղի է ունենալու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հանրապետության նախագահի հետ ես զրույց եմ ունեցել կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ։ Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում։ Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի»,- հայտնեց վարչապետը։
Բնագավառում հաջողությունների հասնելու գործում Տիգրան Սարգսյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն ու ներկայությունը կայանալիք նիստին:
Աղբյուրը` Իրավաբան.net