ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսվող մասնաշենքի շինարարությունը 2013 թ. ավարտելու նպատակով գործադիրը նախարարությանը հատկացրել է 500 մլն դրամ։
Հայտնում են ՀՀ կառավարությունից: Մասնաշենքի շահագործմամբ մասնակիորեն կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը։ Բացի այդ, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, որոշման իրականացումը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսից։ Ամբողջ շինարարության ավարտից հետո ԱՄՆ գործընկերները խոստացել են տեխնիկական աջակցություն ցուցաբերել, համապատասխան սարքավորումներ ձեռք բերել։ 400 տեղանոց մասնաշենքը շահագործման կհանձնվի եկող տարվա երկրորդ կեսին։
Աղբյուրը` Իրավաբան.net