Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե նա՝
1) դարձել է զբաղված, բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի.
2) դարձել է կենսաթոշակառու.
3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.
5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ զբաղվածության պետական ծառայության հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաև երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչև երեք տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի.
5.1) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.
6) մահացել է:
Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է զբաղվածության պետական ծառայության որոշմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net