Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական օդուժին պատկանող Սու-22 օդանավը կործանվել է երկրի հարավում: Այս մասին տեղեկանում ենք ria.ru կայքից:
ԻՀՊԿ-ի հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ օդաչուն զոհվել է:
«Սու-22 ռազմական օդանավը կործանվել է առավոտյան ժամը 8-ին՝ Ֆարս նահանգում զորավարժանքների ժամանակ: Օդաչուն տեղում մահացել է»,-ասվում է հայտարարությունում: