Խնջույքի ընթացքում ծիծաղը վիճաբանության պատճառ է դարձել. գործը դատարանում է

Երևանի ռեստորանային համալիրներից մեկում՝ խնջույքի ժամանակ Կարեն Կարապետյանը ծեծկռտուք է սարքել:

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին, երբ Կարապետյանը ենթադրել է, թե տղամարդկանցից մեկն  իր վրա ծիծաղում է անհիմն պատճառվ: Մեղադրական եզրակացության համաձայն, նա՝ իր եսամոլությունից ելնելով, հասարակությանը չի հարգել, օրենքների և բարոյական նորմերի պահանջներն արհամարհել է:

Կարապետյանը սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից մղված դանակով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել սեղանակցին:

Տղամարդը միջին ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել:

Գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել